Իտալիայում ամանորյա գիշերը հրատեխնիկայի պայթյունից տուժել է 184 մարդ: ANSA գործակալության փոխանցմամբ՝ այդ ցուցանիշը երկրում երրորդ տարին անընդմեջ նվազում է:

Մեկ տարի առաջ հրատեխնիկայից տուժածների թիվը հունվարի 1-ին կազմում էր 190:

Անցյալ գիշեր 44 մարդ է հոսպիտալացվել հրատեխնիկայից ստացած վնասվածքներից: