ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենան Էնրիկո Ապրիամովի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում։

Ուղեւորը, որը եղել է գեներալ Էնրիկո Ապրիամովը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: