Ինդոնեզիայում՝ Ջակարտա կղզու մոտ գտնվող զբոսաշրջիկների լաստանավի վրա, հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով զոհվել է 23 մարդ, եւս 17-ը այրվածքներ են ստացել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, գեներատորում կարճ միացումն է եղել: Լաստանավի վրա 248 զբոսաշրջիկ է եղել:
Ականատեսները հայտնում են, որ հաշվված րոպեներում նավը կլանել են կրակի բոցերը, իսկ ուղեւորները խուճապի մեջ փորձում էին փրկարար բաճկոններ հագնել եւ դուրս նետվել:
Այրված նավը տեղափոխել են մոտակա նավահանգիստ, հայտնում է BBC-ն:





























