Բրազիլիայում զինված տղամարդը ամանորյա երեկույթի ժամանակ 13 մարդու է գնդակահարել, այդ թվում՝ նախկին կնոջը եւ որդուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Կամպինաս քաղաքում:
Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Աուրելիայի խոսքով՝ տղամարդը զենքի մի քանի տեսակ է ունեցել: Նրա կինը եւ ընտանիքի մյուս անդամները զոհերի թվում են:
Հարձակումից հետո տղամարդը ինքնասպան է եղել:





























