Հանրապետության տարածքում` հունվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Միայն Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ եւ թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում hունվարի 4-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ եւ թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -9-11, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -1-6,

Կոտայքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -1-6,

Գեղարքունիքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -1-6,

Լոռիում՝ գիշերը` -10-15, ցերեկը` +3+8,

Տավուշում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +7+11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -2-4,

Արարատում՝ գիշերը` -7-10, ցերեկը՝ -4-7,

Արմավիրում՝ գիշերը` -7-10, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -1-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -7-10, ցերեկը՝ -4-7,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -4-7, ցերեկը`+6+11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` +2+6,

Արցախում՝ գիշերը` -3-6, ցերեկը՝ +8+10: