Հանրապետության տարածքում` հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ եւ թույլ ձյուն:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների եւ Երեւանի,  հունվարի 5-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում hունվարի 5-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ եւ թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -7-9 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,

Կոտայքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -7-12,

Գեղարքունիքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -7-12,

Լոռիում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +3+8,

Տավուշում՝ գիշերը` -2-6, ցերեկը` +7+11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -7-12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -6-9,

Արարատում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Արմավիրում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -7-12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -4-7, ցերեկը`+6+11,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Արցախում՝ գիշերը` -1-5, ցերեկը՝ +8+11: