Ստամբուլում իրագործված ահաբեկչության գործով Իզմիրում ձերբակալված 40 կասկածյալների թվում են նաեւ ծագումով Միջին Ասիայից եւ Դաղստանից քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 4-ի առավոտյան իրականացված գործողության ընթացքում 27 մարդ է ձերբակալվել:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածները հիմնականում ծագումով Դաղստանից են, նաեւ Միջին Ասիայի երկրներից. 9 տղամարդ՝ իրենց ընտանիքներով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իզմիրում 3 ընտանիքի անդամներ են ձերբակալվել, որոնցից ոմանք Կոնյա քաղաքում Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողի հետ միեւնույն տանն են ապրել:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանցագործի անձը հաստատել են: