ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-150 մ: 

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: