Մեքսիկայի Գվադալախար քաղաքում վիրավորվել է ամերիկյան հյուպատոսարանի աշխատակիցը։ Դիվանագետը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։

Assocaited Press-ի տեղեկություններով, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես էր հարձակվողը լրտեսում հյուպատոսարանի աշխատակցին։ Հանցագործը հետևել է նրան մինչև ավտոտնակ, երբ աշխատողն  իր մեքենայով դուրս է եկել կայանատեղիից, հանցագործը մի քանի անգամ կրակել է մեքենայի առջևի ապակուն։

Գվադալախարում ԱՄՆ հյուպատոսարանը հայտնել է, որ ՀԴԲ-ն 20 հազար դոլարի պարգևատրում է խոստացել հարձակման մասին տեղեկության համար։