Մոսկվայի մարզում անցած գիշեր օդի ջերմաստիճանը հասել է 36 աստիճան սառնամանիքի: Մասնավորապես, մերձմոսկովյան Կլինում 35.9 աստիճան ցուրտ է եղել:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Դմիտրովում եւ Վոլոկոլամսկում 33.2 աստիճան ցուրտ է եղել, իսկ Մոսկվայում՝ 28.5 աստիճան ցուրտ:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին ցուրտն աստիճանաբար կնահանջի: Իսկ մինչ այդ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 12-15 աստիճանով ցածր է: