Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բենզինի եւ դիզվառելիքի գների թանկացման դեմ բողոքող 1.5 հազար ցուցարար է ձերբակալվել:

Քաղաքում անկարգություններ են, կտրուկ ավելացել է կողոպուտի եւ դիակապտության դեպքերի թիվը: Ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր:

Հունվարի 1-ից վառելիքը թանկացել է շուրջ 20%-ով: Մեքսիկացիների դժգոհությունն ավելանում է նաեւ գնաճի եւ նախագահ Պենյա Նյետոյի հանդեպ վստահության ցածր մակարդակի պատճառով:

Շաբաթ գների հերթական աճի պատճառով ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց ընթացքում 6 մարդ է զոհվել: Մեքսիկայի նախագահը քաղաքացիներին ցույցերը դադարեցնելու կոչ է արել՝ գների բարձրացումը բացատրելով երկրի տնտեսությունը փրկելու անհրաժեշտությամբ: