Հունվարի 8-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 1967 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, 2004 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն եւ 1993 թ. ծնված Գոհարիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, տան օդատարը փակ լինելու հետեւանքով ջրատաքացուցիչի եւ գազի վառարանի այրված գազը տարածվել է խոհանոցում եւ հյուրասենյակում, ինչի հետեւանքով Ռաֆիկ, Անդրանիկ եւ Գոհարիկ Զ.-երն իրենց վատ են զգացել ու դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1984 թ. ծնված Ալինա Ա.-ն, 2003 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն եւ 2006 թ. ծնված Վարդան Հ.-ն:
Պարզվել, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր սնունդներ ուտելու հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:




























