Թուրքիայի Այնթափ քաղաքի ոստիկանատներից մեկի մոտ կրակոցներ են հնչել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով մահապարտը փորձել է մտնել ոստիկանատուն, որի ընթացքում ոստիկանները նրան նկատել են ու կրակել։

Նշվում է, որ մահապարտը սպանվել է, իսկ ոստիկաններից մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։