Ավստրալական Սիդնեյ քաղաքում ստեղծել են 1․1 մլն պլաստիկ գնդիկներից սարքված «ծովով» լողափ, հայտնում է Stuff–ը։

Պլաստիկ «ծովի» խորությունը մոտ մեկ մետր է, երկարությունը՝ 60 մետր։ Լողափից կարող են օգտվել ցանկացած տարիքի այցելուներ։ Ինստալյացիան բաց է լինելու մինչեւ հունվարի վերջ։

Լողափը ստեղծողները նյույորքցի նկարիչներն են, որոնք 2015-ին այս ինստալյացիան ներկայացրել էին Վաշինգթոնում։ Այն ժամանակ ինստալյացիան այցելել էր մոտ 160 հազար մարդ։