10 ամերիկացիներից գրեթե 6-ը բավարար քանակությամբ խնայողություններ չունի, որոնք կարող են ծածկել նրա՝ 500-1000 դոլարի սահմաններում չպլանավորված ծախսերը։ Այս մասին են վկայում Bankrate–ի հարցման արդյունքները։
Չափահասների միայն 41 տոկոսն է հայտնել, որ բավարար միջոցներ ունի նման գումար վճարելու համար։ Ավելի քան 20 տոկոսն ասել է, որ կարող է վարկային միջոցներով հայթայթել այդ միջոցները, եւս 20 տոկոսը կարող է կրճատել իր ծախսերն այդ գումարը գտնելու համար, իսկ 11 տոկոսն էլ ասել է, որ կդիմի ընկերներին կամ հարազատներին ֆինանսական օգնություն ստանալու համար։




























