ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դժգոհել է Դոնալդ Թրամփի երդմնակալության համար տոմսեր ստանալու հետ կապված դժվարություններից։ Այս մասին Politico պարբերականին պատմել է Քիմ Ֆուլլերը, որը աշխատում է Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգորի Միքսի գրասենյակում, փոխանցում է Lenta–ն։
Նրա խոսքով հանրապետականներին հրավիրատոմսերը ավտոմատ կերպով են տրամադրվել, մինչդեռ դեմոկրատները ստիպված են եղել համապատասխան հարցում անել։ Ընդ որում նույնիսկ այդ դեպքում երաշխիք չկա, որ տոմսեր նրանց կտրամադրվեն։
«Դա ոչ միայն անարդար է, այլեւ խորացնում է մեր կուսակցությունների միջեւ անդունդը, ու նաեւ հաստատում, որ մեզ հետ հաշվի չեն նստելու»,- հայտնել է Ֆուլերը, նշելով, որ հիմա «վիճակն ավելի վատ է, քան երբեւէ»։
ՄԻնչդեռ որոշ դեմոկրատներ էլ ենթադրում են, որ տոմսերին վերաբերող խնդիրները ոչ թե հանրապետականների կանխակալ վերաբերմունքով են պայմանավորված, այլ կազմակերպչական խնդիրներով։
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին։





























