Ադրբեջանում սկանդալ է ծագել, որն ավարտվել է դպրոցի տնօրենին հեռացնելով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Շամքորի դպրոցում սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ լաբորատորիայի աշխատակից Խատիրա Ալիեւան տնօրեն Ակիֆ Նամազովին մեղադրել է դրամաշորթության մեջ: Ի պատասխան տնօրենը նրան աշխատանքից ազատել է՝ մեղադրելով աշխատանքային ժամերին պոռնոֆիլմեր դիտելու մեջ: Աշխատակցուհին նրան համանման մեղադրանք է ներկայացրել:
Արդյունքում Ակիֆ Նամազովին ազատել են զբաղեցրած պաշտոնից: Ստուգմամբ հավաքված նյութերը Ադրբեջանի գլխավոր դատախազություն են ուղարկվել:
Սա ադրբեջանական դպրոցներում համանման առաջին սկանդալը չէ: Նախկինում Զարդաբի շրջանում ձերբակալվել է Շահհուսեյնլի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով:





























