Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում հունվարի 21-ին վերջին հրաժեշտը տվեցին 2017թ. հունվարի 18-ին զոհված ժամկետային զինծառայող Անդրանիկ Սմբատի Մուսիկյանին:

Գեղհովիտի համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը NEWS.am–ին հայտնեց, որ զոհված զինծառայողի հուղարկավորության արարողությանը ներկա էին զոհվածի հարազատները, ընկերները, ծանոթները, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գյուղապետեր, համայնքապետեր, տարբեր պաշտոնյաներ։ Ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Անդրանիկ Մուսիկյանին հուղարկավորեցին գյուղի գերեզմանատանը։