Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ՝ Եվրամիության գագաթնաժողովից առաջ կմեկնի Թուրքիա բանակցություններ վարելու: Հունվարի 26-ին տեղեկությունը հաստատել է դաշնային կառավարության ներկայացուցիչը, որը նախկինում տարածել էին Թուրքիայի իշխանությունները, որի համաձայն՝ Մերկելն Անկարա է ժամանելու փետրվարի 2-ին: Այս մասին հայտնում է DW-ն:

Երկու երկրների հարաբերությունները չափազանց լարված են, հատկապես Թուրքիայում անցյալ տարվա հուլիսին անհաջող խռովությունից հետո: Այդ ժամանակից ի վեր անցած կես տարում միայն Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն է Թուրքիա այցելել՝ նոյեմբերի կեսին: