30 մարդատար եւ 8 բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրասպորտային պատահարը տեղի է ունեցել Լեհաստանի կենտրոնում գտնվող Պյոտրկուվ–Տրիբունալսկի քաղաքի մոտակա ավտոմայրուղում, հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով TVN 24–ը։
Վթարված ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մոտ 500 մետր։ Մեքենաներից մեկը տեղում այրվել է, ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 20 մարդ։ Փրկարարների խոսքով, ուղղակի հրաշք է, որ նման խոշոր վթարի հետեւեանքով զոհեր չեն եղել։



























