Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կդառնա օտարերկրա առաջնորդներից առաջինը, ով կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ՝ պաշտոնը ստանձնելուց հետո, հիշեցնում է Politico» պարբերականի մեկնաբան Ալեքս Մեսին։ Սպասվում է, որ Մեյը ԱՄՆ–ի նորանշանակ նախագահին կնվիրի շոտլանդական վիսկիի համար հատուկ քուեյք բաժակը՝ բարեկամական եւ վստահելի հարաբերությունների ավանդական խորհրդանիշը։ «Դեռ հարց է, կգնահատի արդյո՞ք Մեյի այս քայլը ոգելից խմիչք չօգտագործող Թրամփը։ Եվ լրիվ այլ հարց է՝ կհաջողվի արդյոք իրականում հաստատել այդ բերակամական եւ վստահելի հարաբերությունները», – Inopressa–ի փոխանցմամբ, ասված է հոդվածում։
Հեղինակի կարծիքով, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նագանգների «հատուկ» հարաբերություները այժմ բախվել են շատ յուրահատուկ խոչընդոտների։ Թրամփի «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսը եւ հայտարարությունները, թե ՆԱՏՕ–ն «հնացած» կառույց է, սարսափի մեջ են պահում ԱՄՆ–ի գրեթե բոլոր եվրոպական գործընկերներին ։ Ու թեեւ Թրամփը փորձում էր շահել «Բրեքսիթի» կողմնակիցների համակրանքը, նրա հեղինակությունը Բրիտանիայում շատ ավելի ցածր է, քան նույնիսկ Բուշինը՝ վերջինիս ամենածանր ժամանակներում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը, ըստ «Politico»–ի մեկնաբանի, այլեւս չի կարող անտեսել «Մեծ Դոնալդին»։ Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիան ստիպված է լինելու ավելի շատ հենվել Միացյալ Նահանգների վրա, ձգտել պահպանել մյուս անգլախոս երկրների հետ դաշինքներն ու առեւտրային գործընկերական հարաբերությունները։
Թերեզա Մեյը խոստանում է Մեծ Բրիտանիան դարձնել ազատ առեւտրի ջատագով։ Թրամփը, սակայն, չի ընդունում այդ գաղափարը, նա ընդհանրապես գործարքների սիրահար է։ Նրա համար ամենը խաղ է՝ «հաղթողը ստանում ամբողջը» սկզբունքով։ «Այդ պատճառով, բոլոր քաղաքավարի բառերին, որ Դոնալդ Թրամփը եւ Թերեզա Մեյը կարտասանեն Սպիտակ տանը, պետք է թերահավատությամբ վերաբերվել։ Թրամփի արարքները շատ ավելի կարեւոր կլինեն, քան նրա խոսքը», – եզրակացնում է հեղինակը։




























