Մի խումբ չինացի զինվորներ Գարնան տոնի կապակցությամբ կատարել են «փոքրիկ ճուտիկների պարը», որը նաեւ հայտնի է որպես չինական Նոր տարի: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Զինվորները պարում են չին երգչուհի Wang Rong Rollin-ի Chick Chick երգի տակ: Ըստ երեւույթին, պարը կատարվում է զորամասերից մեկի Մշակույթի տանը:
Չինական օրացույցով եկող տարի Աքաղաղի տարին է: Այս տարի Չինաստանում Գարնան տոնը կսկսեն նշել հունվարի 28-ին: Չինական Նոր տարվա առաջին օրը հրավառություն են կատարում, որը պետք է վախեցնի չար հոգիներին:




























