Չիլիում փայտամշակման CMPC ընկերությունը բոլոր անչափահաս բնակիչներին 10 դոլար կվճարի զուգարանի թղթի գնի շուրջ մրցակից ընկերության՝ SCA–ի հետ պայմանավորվելու դիմաց փոխհատուցման համար։ Այս մասին հայտնում է 24 Horas կայքը։

Կայքի տեղեկություններով CMPC–ի եւ SCA–ի միջեւ պայմանավորվածության պատճառով սպառողները 2000-2011թթ. գերվճարել են զուգարանի թղթի համար։  Հիմա CMPC–ը բոլոր 18 տարեկանից փոքր չիլիացիներին 10-ական դոլար կվճարեն։

Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 150 մլն դոլար, նշում է կայքը։

Վճարումներն իրականացվելու են 3 փուլով։