Սիրիայից փախստականներին ընդունելիս ԱՄՆ–ն առաջնայնությունը տալու է քրիստոնյաներին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters–ը։
«Եթե դուք մուսուլման էիք, դուք կարող էիք գալ, բայց եթե դուք քրիստոնյա էիք, դա գրեթե անհնար էր»,– ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ քրիստոնյաները բոլորից շատ են տառապում Սիրիայում բռնությունից։




























