ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է՝ հարկ սահմանի Մեքսիկայից ապրանքների ներմուծման վրա՝ մարելու համար պատի շինարարության ծախսերը, հայտնում է Reuters-ը:
«Ես դա անելու իրավունք ունեմ: Ցանկության դեպքում ես կարող եմ այդպիսի հարկ սահմանել»,- հայտարարել է Թրամփը:
Նա, սակայն, հավելել է, որ այլ տարբերակներ էլ կան, որոնք«երկու կողմերի համար ավելի դրական կլինեին»:
Մեքսիկայի նախագահ Պենյա Նյետոյի հետ զրույցից հետո նա հայտարարել է, որ «կողմերը միմյանց հետ բավական լավ են ընդհանուր լեզու գտնում»:




























