Ամերիկյան Boeing ընկերությունը հաղթել է Պենտագոնին 2.1 մլրդ դոլարի չափով KC-46 լիցքավորող օդանավեր մատակարարելու մրցույթում եւ 15 օդանավ կմատակարարի։ Համապատասխան տեղեկությունը ներկայացված է Պենտագոնի հաշվետվություններում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Փաստաթղթում ասվում է, որ գործարքի ընդհանուր գումարը կկազմի 2.1 մլրդ դոլար։ Խոսքը հենց օդանավեր եւ երկու պահեստային շարժիչ ու պահեստամասեր մատակարարելու մասին է։

Պայմանագրի իրականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2019-ի օգոստոսին։