Հոնդուրասում բանտարկել են աքաղաղի, որը Տրուխիլիո քաղաքի երկու բնակիչների միջեւ վեճի պատճառ է հանդիսացել, հաղորդում է Daily Mail–ը։
Վեճը ծագել էր երկու հարեւանների միջեւ այն բանից հետո, երբ աքաղաղը մտել էր հարեւան այգի եւ սկսել աղմկել։ Երբ ծագած վեճի ընթացքում տղամարդկանցից մեկը սպառնացել է սպանել մյուսին, հարեւանները ոստիկանություն են կանչել։
Ժամանած իրավապահները ոչ թե կալանավորել են վիճաբանողներին, այլ բռնել եւ բանտարկել են աքաղաղին՝ խոստանալով վերադարձնել կենդանուն այն ժամանակ, երբ հարեւաննների միջեւ կրկին հաշտություն տիրի։





























