20 հազար վառելիք տեղափոխող բենզատարը Մեքսիկայի Միչոական նահանգի մայրուղիներից մեկում մխրճվել է բեռնատարի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ճակատային բախումից հետո մեքենաներն այրվել են եւ ամբողջովին ոչնչացվել, վարորդները տեղում մահացել են, հայտնել են շրջանի փրկարար ծառայության ներկայացուցիչները:
Կրակը մարել են հրշեջ մի քանի հաշվարկներ: Ողբերգության հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում:




























