Թուրքիայի վարչապետի Բինալի Յըլդըրըմի հրավերով Թուրքիա է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջինն այցելել է Աթաթուրքի դամբարան, որից հետո նրան նախագահական պալատում ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ Թերեզա Մեյը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո միանգամից ուղեւորվել էր Թուրքիա։
Նախատեսված է թուրքական իշխանությունների հետ քննարկել հիմնականում փոխադարձ առեւտրատնտեսական հարաբերությունների հետ կապված թեմաներ։




























