Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանին այսօր` հունվարի 30-ին, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակում դրական փոփոխություններ կան, նա ապաքինվում է:

Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվելէր հակառակորդի կողմից, նրան հունվարի 24-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին   Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: