Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս 2018-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը։ Այս մասին հունվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ Երեւանն ընդհանուր առմամբ մեծ կարեւորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
«Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն է, կարեւոր հարթակ երկխոսության համար, հատկապես այն երկրների հետ, որտեղ Հայաստանը դեսպանատներ չունի»,– ասաց Նալբանդյանը։




























