Սենեգալյան շիպանզեները սպանել են հոտի նախկին առաջնորդին եւ հոշոտել մարմինը։ Սա ցեղակիցների վրա շիմպանզեների հարձակման 9-րդ դեպքն է, հայտնում է International Journal of Primatology ամսագիրը։

Սպանված շիմպանզեն հոտի առաջնորդն է եղել ժամանակին։ 2007–ին նրան վտարել էին բարձր կարգավիճակը կորցրած արուի հետ ընկերություն անելու համար։ 2013–ին նախկին առաջնորդը հոտ էր վերադարձել, սակայն որոշ արուներ շարունակում էին հալածել նրան։ Նա փորձել էր վերականգնել իր երբեմնի կարգավիճակը, սակայն դրա համար մահով էր վճարել։ Շիմպանզեները քարկոծել էին նրան, հետո հոշոտել մարմինը։