Արեւմտյան Ավստրալիայի Պարկերի եւ կենդանի բնության դեպարտամենտի ներկայացուցիչները սկսել են որոնել շապիկով դելֆինին, որին նկատել էին Քումբանա ծովածոցում, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։
Աֆալին դելֆինի մոտ, որին նկատել էին Բանբերի քաղաքի մերձակայքում հունվարի 26-ին, շապիկը ծածկում էր մարմնի մի մասը, այդ թվում՝ մեջքի լողակը։
Facebook սոցցանցում հրապարակված լուսանկարը մտահոգել է Պարկերի եւ կենդանի բնության դեպարտամենտի ներկայացուցիչներին, քանի որ դելֆինը կարող է սատկել, եթե շապիկը ծածկի նաեւ շնչառական անցքը։ Մասնագետները մտահոգություն ունեն, որ ինչ–որ մեկը մտածված է հագցրել շապիկը դելֆինի վրա։ Եթե պարզվի, որ դա իրոք այդպես է, չարագործը կարող է տուգանվել մինչեւ 400 հազար ավստրալիական դոլարի չափով։




























