Զգացողությունը, թե հեռախոսը զանգում է կամ միացել է վիբրացիան, երբ դա այդպես չէ, անվանում են «ֆանտոմային զանգ»։ Պարզվում է, այս երեւույթը սերտորեն կապված է բջջային հեռախոսից կախվածության հետ։ 766 ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքով նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի մասնագետները, հաղորդում է Deccan Chronicle պարբերականը։

Ուսումասիրությունը ցույց է տվել, որ հեռախոսից կախվածության բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են «ֆանտոմային զանգեր» լսում։ Ավելի կարգապահ եւ զգացմունքային առումով կայուն մարդկանց մոտ կախումը հեռախոսից ավելի թույլ է արտահայտված։ Կանայք այս կախվածությունից ավելի շատ են տառապում, քան՝ տղամարդիկ։