Ճապոնիայի բնակչությունը, որն այժմ կազմում է 127 մլն մարդ, 2053 թվականին կիջնի 100 մլն նիշից ցածր: Այսպիսի եզրակացության է եկել երկրի Առողջապահության նախարարությանն առընթեր Բնակչության եւ սոցիալական ապահովության հարցերի գիտահետազոտական ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինստիտուտը հետազոտությունը եւ կանխատեսումը կատարում է 5 տարին մեկ: Նախորդ հետազոտության տվյալների համեմատությամբ բնակչության թվի կրճատման գործընթացը մի փոքր դանդաղել է՝ նախկինում գիտնականները կարծում էին, որ 100 մլն-ից ցածր մակարդակին կհասնեն արդեն 2048 թվականին:

Կանխատեսումները, սակայն, չի կարելի լավատեսական համարել՝ 2065 թվականին երկրի բնակչության թիվը կկրճատվի մինչեւ 88 մլն մարդով: