Անհայտ հաքերները կոտրել են դպրոցական քննությունների արդյունքներով կայքը, որը միաժամանակ օգտագործվում է Բրազիլիայի բուհեր եւ մասնագիտական ուսումնարաններ դիմորդներ հավաքելու համար: Globo-ն հայտնում է, որ միջնակարգ դպրոցում ուսանելիս ամենաբարձր միավորներ ստացած դիմորդներին չարագործները գրանցել են քաշասի՝ տեղական շաքարեղեգի օղի, արտադրության դասընթացներին:
Դիմորդներից 19-ամյա Դանիելա Գոտարդին փորձել է սխալն ուղղել, սակայն մինչ այդ հայտերի ներկայացման ժամկետը սպառվել է: Նա ասել է, որ իշխանությունները հրաժարվել են իրեն օգնել: Մի քանիսն ասել են, որ ոստիկանություն են դիմել, սակայն իրենցից հաղորդում չեն վերցրել:
Բրազիլիայի Կրթության նախարարությունից կայքը կոտրելու լուրը չեն հաստատել, բայց հայտարարել են, որ ստացած հաղորդումների հիման վրա ստուգում է սկսվել:




























