Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ Ինջիրլիքի ռազմաբազայում տեղի ունեցող լարվածությունը նորից կարող է աճել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող Գերմանիայի զինուժին պատկանող Tornado հետախուզական օդանավը կարեւոր նկարահանումներ է իրականացրել Սիրիայի քրդաբնակ հատվածներում։
Թուրքական կողմը պահանջել է նկաարահանված կադրերը, սակայն գերմանական կողմը հրաժարվել է դրանք ամբողջությամբ տրամադրել։ Գերմանիան մտավախություն ունի, որ այդ տվյալները Թուրքիան կօգտագործի հենց քրդերին հավածելու համար։
Նշվում է, որ գերմանական կողմը նշել է, թե համաձայնություն կա միայն «Իսլամական պետության» հետ կապված հետախուզությունը կիսվել կոալիցիոն գործընկերների հետ։




























