ԱՄՆ-ում աճուրդի են հանել Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը: Այս մասին տեղեկանում ենք Alexander Historical Auctions աճուրդի տան կայքից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Siemens հեռախոսը 1945 թվականին խորհրդային զինվորները գտել են Հիտլերի բունկերում եւ փոխանցել բրիտանացի սպային, որի ընտանիքն այն պահել է ավելի քան 70 տարի:

Աճուրդի տունն այս հեռախոսը կոչում է «բոլոր ժամանակների, թերեւս, ամենակործանարար «զենքը», որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել»: Այն 200-300 հազար դոլար են գնահատում:

Աճուրդը կայանալու է փետրվարի 19-ին: Վաճառքի են հանվելու նաեւ Երրորդ ռեյխի ժամանակաշրջանի այլ իրեր: