Հնդկաստանի արեւելքում առնվազն 8 ոստիկան է զոհվել ոստիկանական պահախմբի վրա մաոական գրոհայինների հարձակման ժամանակ, հայտնում է NDTV-ն:
Նախկինում հաղորդվում էր 6 իրավապահի զոհվելու մասին:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի: Միկրոավտոբուսը, որում 13 մարդ կար, պայթել է ճանապարհին դրված ինքնաշեն պայթուցիկի վրա: Ավտոբուսը պատկանում էր ոստիկանական պահախմբին, որը զորավարժության էր գնում:
Մաոական գրոհայինները, որոնց Հնդկաստանում նակսալիտներ են անվանում, ակտիվորեն գործում են երկրի մի շարք նահանգներում եւ պարտիզանական պատերազմ են վարում՝ թաքնվելով ջունգլիներում եւ այնտեղից դուրս գալով բնակավայրեր իշխանությունների ներկայացուցիչների վրա հարձակումներ գործելու համար:


























