Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.55 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.53%-ով եւ հասել 56.50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























