Բերքլիի Քալիֆորնիական համալսարանը փակել են՝ ուսանողների զանգվածային բողոքների ֆոնին, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին Twitter-ում հաղորդել է քաղաքի ոստիկանությունը:

Ուսանողների բողոքի պատճառ է դարձել Breitbart News-ի «ծայրահեղ աջ» խմբագիր Մայլո Յանոպուլոսի ծրագրված դասախոսությունը: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Բենոնը, որը նախկինում ղեկավարել է Breitbart News-ը, հաղորդել է, որ բազմաթիվ ցուցարարներ դեմ են հանդես եկել հանրապետական նախագահին:

CNN-ի հաղորդմամբ՝ ուսանողները մի քանի շենքերի ապակիներ են կոտրել:

Reuters գործակալության տվյալներով՝ Յանուպուլոսը չեղարկել է Բերքլիում դասախոսությունը: Նրան «տարհանել» են ուսանողական ավանից: