Ուկրաինացի զույգը 12.1 մլն դոլարով վաճառքի է հանել արքայադուստր Դիանայի հայտնի մանյակը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով People-ը:

Մանյակը «Կարապի լիճ» անունն է ստացել, քանի որ Դիանան հենց դրանով է լոնդոնյան Ալբերտ Հոլլում ներկա գտնվել համանուն բալետի բեմադրությանը: Նա բալետը դիտել է Փարիզում մահացու վթարից երկու ամիս առաջ՝ 1997 թվականին:

2010 թվականին ուկրաինացիները, որոնց անունը չի հրապարակվում, զարդը գնել են 632 հազար դոլարով: Իսկ հիմա զույգը հույս ունի, որ դրա գինը բարձրացել է՝ կապված Դիանայի մահվան 20-րդ տարելիցի հետ:

1997 թվականին ոսկերիչները սկսել են նաեւ մանյակին համապատասխան ականջօղ ստեղծել, բայց գործն ավարտին են հասցրել արդեն Դիանայի մահից հետո: Վաճառքի են հանվել ամբողջական ականջօղերը: Զարդերի վաճառքով զբաղվելու է Guernsey's աճուրդի տունը: