Գիտնականները կարծում են, որ թռչուններն առաջին անգամ սովորել են «ժամանակակից» բներ հյուսել Ավստրալիայում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B ամսագրում:
Ըստ Gazeta-ի՝ գիտնականները հետեւել են ճնճղուկակերպների էվոլյուցիային, որոնք կազմում են թռչունների ընդհանուր թվի 60%-ը: Դրանց միայն մի մասն է տանիքով բարդ բներ հյուսում: Բների էվոլյուցիան տեղի է ունեցել թռչնատեսակների աճող բազմազանությանը զուգահեռ:
Հետազոտողների խոսքով՝ իրենց աշխատանքի արդյունքներն ընդգծում են Ավստրալիայի՝ որպես թռչունների համաշխարհային բազմազանության աղբյուրի կարեւորությունը:




























