Իսրայելի ՌՕՈւ զինծառայողների գործերը քննող ռազմական տրիբունալը վճիռ է կայացրել ՌՕՈւ շտաբում կին զինվորի խմբակային բռնաբարության գործով։ Հանցագործությունը տեսագրվել էր։

Մեղադրվող զինծառայողներից Դին Թվիլը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ պարտավորվել 56 հազար շեկել՝ 15 հազար դոլար, փոխհատուցում վճարել, հայտնում է nasheorbita.co.il–ը։

Գործի երկրորդ ֆիգուրանտ կրտսեր սերժանտ Յակուբիա Իսրայելին 6 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ պարտավորվել է զոհին որպես փոխհատուցում վճարել մոտ 5 հազար դոլար։

Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2015–ի ապրիլին Թվիլն ու Իսրայելին Հացորի ռազմաբազայում բռնաբարել էին զինծառայող աղջկան։ Ընդ որում, դա տեսագրող վկաները չեն փորձել օգնության գալ աղջկան։

Հետաքննության ընթացքում նաեւ պարզվել է, որ 2014–ի վերջին Դին Թվիլը բռնաբարել էր նաեւ մեկ այլ զինծառայող աղջկա, որը ծառայություն էր անցնում Հացորի բազայում։