Sports Betting Experts–ի մասնագետները հարցում են անցկացրել «Գահերի խաղը» սերիալի 10 հազար երկրպագուների շրջանում,  որպեսզի կազմեն այն կերպարների ցուցակը, որոնք, հեռուստադիտողի կարծիքով, կարող են մահանալ նախագծի 7-րդ եթերաշրջանում, հայտնում է Entertainment Weekly–ն։

Առաջին տեղը զբաղեցրել է Թեոն Գրեյջոյը, որի մահը կանխատեսել է հարցվածների 14 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մելիսանդրան, որի մահը կանխատեսել է հարցվածների 8 տոկոսը։

Երրորդ տեղում է Դավոս Սիվորթը, չորրորդը՝ Ջորահ Մորմոնտը։ Կարող են մահանալ նաեւ Ջեյմե եւ Սերսեա Լաննիստերները եւ Էուրոն Գրեյջոյը։

Նշենք, որ 7-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հունիսի 25-ին։ Այն կլինի նախավերջինը եւ կունենա 6 սերիա։