Ճապոնիայի Յամագուտի պրեֆեկտուրայի ոստիկանությունը կալանավորել է յակուձայի խոշորագույն խմբավորման առաջնորդին՝ այն մեղադրանքով, որ կազմակերպության նոր կենտրոնակայանը դպրոցին չափազանց մոտ է, փախանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ նոյեմբերի կեսին «Գոդա-իկկա» խմբավորումը նոր գրասենյակ է բացել, որը տեղակայված է տարրական դպրոցից 230 մետր հեռավորությամբ, ինչը երկրում գործող օրենսդրության կոպիտ խախտում է: 75-ամյա առաջնորդի հետ միասին կալանավորվել են խմբավորման 2 անդամներ: Նրանց սպառնում է մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկում եւ 500 հազար իեն (մոտ 5 հազար դոլար) տուգանք
Վերջին մի քանի տարիներին Ճապոնիան կրկին բախվել է յակուձայի գործունեության ակտիվացման լուրջ խնդրին, որի պատճառը երկրում խոշորագույն «Յամագուտա-գումի» խմբավորման պառակտումն է: Խմբավորումից առանձնացված գրոհայինների մի մասը կազմակերպել է սեփական «Կոբե-գումի» կոչվող խմբավորումը: Պառակտումը տեղի է ունեցել 2015 թվականին, որից հետո երկու խմբավորումների անդամների միջեւ մի քանի բախումներ են եղել՝ նույնիսկ հրազենի կիրառմամբ: Այդպիսի մի միջադեպ տեղի է ունեցել Միտո քաղաի տարրական դպրոցի մերձակայքում, որից հետո ոստիկանությունը ստիպված էր խստացնել անվտանգության միջոցառումները:
Վերջին 2 տարիներին Ճապոնիայում ընդհանուր առմամբ 60 բախում է գրանցվել:


























