Ճապոնիայում շուտով կվաճառահանվի հրուշակեղենի նոր արտադրանք՝ KitKat շոկոլադե բատոններով քաղցր սուշիներ, հայտնում է CNN-ը:
Դա KitKat-ի սալիկներ են, որոնք դրված են սպիտակ շոկոլադի եւ վասաբիի հավելմամբ օդային բրինձի հիմքում: Ստեղծվել է քաղցրեղենի 3 տեսակ, որոնք անվանվել են սուշիի ավանդական տարատեսակների պատվին, որոնց նման են եղել:
Այսպես՝ «թյունոսով սուշիում» օգտագործվել է KitKat-ի մորիի համով կարմիր բատոնը: «Ծովային ջրիմուռներով օմլետում» դրված է դդմի կարկանդակի համով շոկոլադը, իսկ «ծովային ոզնիով սուշիում»՝ Հոկայդո կղզու ձմերուկի եզակի տեսակի եւ մասկարպոնե պանրի համով KitKat:




























