Թուրքիա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելին ընդունել է նախագահական նոր պալատում։
Նշվում է, որ Անգելա Մերկելի օրակարգի գլխավոր թեման փախստականների խնդիրն է։



























