Երեխաներին պետք չէ շատ վաղ տարիքում տեղյակ պահել փողի հետ կապված հարցերի մասին։ Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք մոտ 20 տարի նման փորձ են անցկացրել։ Նրանք վստահ են, որ գրպանի փողը կարող է երես տալ երեխային։

Գիտնականները հետազոտել են տարբեր ընտանիքների երեխաներին, որոնք գումար են ծախսում շատ վաղ տարիքում։ Այն երեխաները, որոնց սկսել են գրպանի փող տալ վաղ տարիքում, շատ ժլատ են մեծացել, հայտնում է riafan–ը։

Նրանք նաեւ խորհուրդ են տալիս մինչեւ 5 տարեկան երեխաներին չբացատրել, թե փողը վաստակում են դառը քրտինքով։ Հոգեբանները կարծում են, որ շատ վաղ տարիքում փողին ծանոթանալը երեխաների մոտ հոգեբանական խնդիրներ է առաջացնում։ Երեխաները շատ վաղ տարիքում սկսում են գիտակցել փողի ուժը եւ որպես կանոն՝ էգոիստ են մեծանում։