Հյուսիսային Դակոտայում նավթատարի շինարարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ 76 մարդ է ձերբակալվել, գրում է Wall Street Journal–ը։
Պարբերականի տվյալներով՝ Dakota Access նավթատարի դեմ բողոքի ցույցերը բռնկվել էին չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ մեկ օր առաջ ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սփիերը հրամայել էր ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական հրամանատարությանը ակտիվացել ջանքերը Միսսուրի գետի տակով Dakota Access Pipeline նավթատարի շինարարությունը։
ԱՄՆ հյուսիսի ու Կանադայի բնիկ ցեղերի առաջնորդները ավելի վաղ որոշել էին միավորել ուժերը իրենց բնակության վայրերում նոր էներգետիկ մայրուղիների շինարարության դեմ պայքարում։ Հյուսիսային Ամերիկայի 50 ժողովուրդների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել իրենց բնակավայրերում ու հարակից բնական գոտում թերթաքարերի ու նավթատար ավազների մշակմանը։ Նրանց կարծիքով Dakota Acceess մայրուղին կարող է անդառնալի վնաս հասցնել տեղի էկոհամակարգին ու խմելու ջրի հասանելիության խնդիր ստեղծել։ Բացի դրանց նավթամուղի շինարարությունը վտանգում է հնդկացիների համար սրբազան համարվող պատմական հուշարձանները։


























